ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

07 հուլ 2018 09:46

«Հրապարակ».Լիսկայի մտրակին սովոր սյունեցիները զարմացած են. «Շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը եկել և մեզ հետ խոսում է»

«Հրապարակ».Լիսկայի մտրակին սովոր սյունեցիները զարմացած են. «Շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը եկել և մեզ հետ խոսում է»«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները:

Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար, Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին: «Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։ Սենց բան չէինք տեսել»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր