Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

07 հուլ 2018 10:18

«Ժողովուրդ».Վտանգը կանխազգալով`շատերը լքել են Հայաստանը.ՀՔԾ-ն տարել է Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը

«Ժողովուրդ».Վտանգը կանխազգալով`շատերը լքել են Հայաստանը.ՀՔԾ-ն տարել է  Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը:

Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում:
Եվ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի գործի նախաքննությունը, իրավապահներն ուսումնասիրում են ամեն մանրուք: Մեզ հասած տեղեկություններով` հենց Նիկոյանի արխիվից նյութերն ուզելը, այսպիսի ուսումնասիրություններն էլ պատճառ են դարձել, որ վտանգը կանխազգալով` շատերը, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, լքեն Հայաստանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր