Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

07 հուլ 2018 13:30

Ադրբեջանական բանակը մոտ օրերս կրկին «դժբախտ պատահարների» արդյունքում զոհեր կգրանցի

Ադրբեջանական բանակը մոտ օրերս կրկին «դժբախտ պատահարների» արդյունքում զոհեր կգրանցիՆախիջևանի հատվածում գտնվող ադրբեջանական բանակի մասին առավոտյան լուրջ տարածվեց, որ այդ հատվածում թշնամին ունեցել է 4 զինծառայողի կորուստ: Ժամեր անց պարզ դարձավ, որ մահացած զինծառայողներից բացի կա նաև 11 վիրավոր: Ադրբեջանական կողմը փորձում է այդ ամենը ներկայացնել իբրև ՃՏՊ-ի արդյունք:
Հիշեցնենք, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը սադրիչ գործողությունների էր դիմել հենց Գյուննութ գյուղի հատվածում: Հետագայում այդ շրջանում տեղի ունեցան մի շարք դիրքերի տեղաշարժեր ինչպես թշնամու , այնպես էլ մեր բանակի կողմից: Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել իր առավելությունները: Սակայն ամեն բան հունից դուրս եկավ, երբ լցվեց մեր բանակի համբերության բաժակը: 
Սադրիչ գործողություններին ի պատասխան հայկական կողմը ավիրեց ադրբեջանական նոր կառուցված դիրքերը, որոնց մի մասը այրվեցին ու մոխիր դարձան: Դրանից հետո, ադրբեջանական կողմը հայտնեց զոհերի և վիրավորների մասին: Ենթադրվում է, որ զոհերը և վիարվորները եղել են հենց այդ այրված դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողները:
Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական բանակը մոտ օրերս կրկին «դժբախտ պատահարների» արդյունքում զոհեր կգրանցի, քանի որ իրականում դիրքային ավելի շատ վնասներ են ստացել, քան մենք բացահայտել ենք և իրենք հայտարարել են: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր