Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուլ 2018 18:58

17 նորածինների սպանության մեջ մեղադրվող բուժքույրը երեխաների համար նվիրատվություններ է հավաքել

 17 նորածինների սպանության մեջ մեղադրվող  բուժքույրը երեխաների համար նվիրատվություններ է հավաքել
Բրիտանիայում շարունակում է նոր թափ ստանալ 17 նորածինների սպանության հետ կապված աղմկահարույց դեպքը՝ գրում է segodnya.ua-ը:
28-ամյա Լյուսի Լեթբին հիվանդանոցում աշխատել է 2011թ.-ից: Աշխատանքի ընթացքում նա ոչ մի անգամ նկատողություն չի ստացել: Գործընկերները նրան բնութագրում են որպես հանգիստ և բարի մարդու: Ոմանք ավելացնում են նաև, որ նա փոքր-ինչ զարմանալի պահվածք ուներ:
Այնուամենայնիվ, հետաքննությունը պարզել է, որ հենց Լյուսին է 2013-2015թթ. «Մոր և մանկան» բաժանմունքում սպանել նորածիններին: Հիվանդանոցի ղեկավարությունը իր կասկածների վերաբերյալ հաղորդում էր տվել ոստիկանությանը, նրաց միացել էին նաև մահացած երեխաների ծնողները:
Հատկանշական է, որ Լյուսին ակտիվորեն օգնել է երեխաներին, օրինակ՝ նա եղել է կամավոր նվիրատվությունների քարոզարշավի կենտրոնական դեմքը, լուսանկարվել է՝ նորածին երեխան գրկին: Սոցցանցերում նա երեխաների օգնության համար կազմավորված 14 խմբերի անդամ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր