Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

09 հուլ 2018 10:02

Դասալքության, սեքսուալ բռնի գործողությունների, թմրամոլության և այլ արարքների համար դատապարտվածները չեն զորակոչվի բանակ

Դասալքության, սեքսուալ բռնի գործողությունների, թմրամոլության և այլ արարքների համար դատապարտվածները չեն զորակոչվի բանակ2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունվեց և նույն թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքը, որի կիրարկման արդյունքում պարզ դարձավ, որ իրավակարգավորման դաշտից դուրս էր մնացել նախկին օրենքով նախատեսված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության իրավասությունը՝ կապված հանցագործությունների այն ցանկը հաստատելու հետ, որոնց կատարման համար դատապարտված անձինք ենթակա չեն լինի պարտադիր զինվորական ծառայության: Օրենքի կարգավորումների, որոշ հանցագործություններ կատարած անձանց բանակ չզորակոչելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հակոբ Մաթևոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթևոսյան, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, համաձայն որոնց՝ որոշ հանցատեսակների համար դատապարտվածները բանակ չեն զորակոչվելու:



Ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ ռիսկեր են հաշվի առնվել և մինչև հիմա դրանց հետ կապված ինչպիսի՞ն էր իրավակարգավորումը:

- Պատկերն ավելի պարզեցնելու համար ճիշտ կլինի, որ նախ անդրադառնամ հնչեցված հարցի երկրորդ մասին, այսինքն՝ ոլորտի նախկին իրավակարգավորմանը:

1998 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրված էր հետևյալ կերպ. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր կատարել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն: Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը»: 

Իսկ «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. համատեղ հրամանի հավելվածով սահմանված էր, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողություններ), 266-րդ հոդվածով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ  /հոգեներգործուն/ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 272-րդ հոդվածով (թմրանյութեր կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը), 3272-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը), 3273-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով), 3275-րդ հոդվածով (ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո պարտադիր զինվորական ծառայության՝ չծառայած ժամկետը շարունակելուց խուսափելը կամ հրաժարվելը), 362-րդ հոդվածով (դասալքությունը) և 363-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (իրեն որևէ վնասվածք պատճառելու, /անդամախեղելու/, հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով կամ որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Ուզում եմ ասել, որ այս հանցագործությունները կատարած և դատապարտված անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավակարգավորումը գործել է, և դա նորություն չէ:   

ՀՀ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներն առանձնացնելիս հաշվի է առնվել երկու կարևոր հանգամանք: Առաջինը քաղաքացու կողմից հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն  է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ, 142-րդ, 266-րդ և 272-րդ հոդվածների պարագայում:  Այս դեպքերում առաջնայինը քաղաքացու հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն է և հանցավորի բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագիրը, որն արտացոլվում է այդ արարքների քրեաիրավական բնույթով, հանրային վտանգավորությամբ ու հանրային գնահատականով՝ պայմանավորված զինվորական ծառայության հետ համատեղելիության բարձր ռիսկով, այդ հոդվածներով նախատեսված սանկցիայով: Կարծում եմ՝ ակնհայտ է, օրինակ, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վտանգավորությունը, զինվորական ծառայության համար դրանց պարունակած վտանգները:

Այս առումով ոլորտն օրենքի ուժով կարգավորելն ընդունելի է, քանի որ նման քաղաքացիներին ՀՀ ԶՈՒ չզորակոչելու պարագայում ՀՀ զինված ուժերի անձնակազմը հնարավորինս զերծ կմնա հանցավոր հակումներ ունեցող քաղաքացուց՝ հաշվի առնելով, որ նրանց մոտ ի սկզբանե բարձր է հանցավոր հակումներ դրսևորելու հավանականությունը:

Երկրորդը նույն արարքի համար անձի կրկին անգամ դատապարտվելու արգելքը երաշխավորելն է` ՀՀ քրեական օրենսգրքի 3272-րդ, 3273-րդ 3275-րդ, 362-րդ և 363-րդ հոդվածների պարագայում: Դրանցով նախատեսված արարքների կատարումն ինքնին արտահայտում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անձի դիտավորությունը: Դրա համար քաղաքացին, իհարկե, ենթարկվում է քրեական պատասխանատվության, որից հետո նա չծառայած մասով նորից զորակոչվում է զինվորական ծառայության: Սակայն կրկին հրաժարվելու պարագայում նրա նկատմամբ իրականացվող նոր քրեաիրավական ներգործությունն արդեն առաջ է բերում նույն արարքի համար կրկին անգամ դատապարտվելու խնդիր: Մինչդեռ դա խախտում է ինչպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները: Ահա այս հիմնավորումներն էին ընկած կատարված օրենսդրական փոփոխության հիմքում:

-Դուք թվարկեցիք այն հանցագործությունները, որոնց կատարման համար դատապարտվածներին է փաստորեն վերաբերում օրենսդրական փոփոխությունը: Կա՞ վիճակագրություն, թե նման հոդվածներով քանի դատապարտյալ է ծառայության մեջ, քանի՞սն են կրկնել այդ հանցագործությունները բանակում:

-Նախկինում նշված հոդվածներով դատապարտված անձինք զինվորական ծառայության չեն զորակոչվել, քանի որ, ինչպես նշեցի, սույն մոտեցումը նորություն չէ մեր իրականության մեջ. նախկինում գործել է «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի N0 477/36 առ 15.04.2008թ. համատեղ հրամանը, որպես ենթաօրենսդրական ակտ, որի հիմքով դատապարտված քաղաքացիներն ազատվել են զինվորական ծառայության զորակոչվելուց: Պարզապես հիմա ներկա պայմաններում ոլորտն ուղղակի արդեն կարգավորվում է օրենքի ուժով: Կարևոր է, որ սա ընկալելի լինի մեր հանրության համար, որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, որ առ այսօր նման հանցագործություններ կատարած անձինք ծառայում են Զինված ուժերում կամ խախտվել են ոմանց իրավունքները:   

-Խորհրդարանում քննարկումների ժամանակ մտահոգություն հնչեց, թե արդյոք սա չի­ դառնա բանակից խուսափելու մեխանիզմ: Կա՞ նման ռիսկայնություն:

-Կարծում եմ՝ նման մտահոգության համար հիմքեր չկան: Խնդիրն այն է, որ մեր կողմից ուսումնասիրվել են 2014-2017 թվականների ընթացքում հիշատակված հրամանի դրույթների ուժով զինվորական ծառայության չզորակոչված անձանց թիվը և արձանագրվել է ընդամենը 5 դեպք, որից 3-ով անձինք դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով, 1 դեպքով` 139-րդ հոդվածով և 1 դեպքով` 3275-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Այսինքն՝ եթե դիտարկենք, որ երեք տարիների ընթացքում զորակոչի գործընթացին մասնակցել են մոտ 25.000-30.000 քաղաքացիներ, և արձանագրվել է քննարկվող հիմքով զորակոչից ազատվելու 5 դեպք, ապա նման մեխանիզմով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու ռիսկայնությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է:

-Ընդհանրապես ի՞նչ է արվում, որ բանակում նման հանցագործություններ չլինեն կամ նվազեն:

-Հարկ եմ համարում ընդգծել, որ թվարկածս բոլոր 5 դեպքերով հանցագործությունները կատարվել են քաղաքացիների կողմից` նախքան ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը: Մի կողմից այս ցուցանիշը վկայում է, որ բանակում կոնկրետ այս հանցատեսակների առկայության առումով անհանգստանալու լուրջ խնդիր չկա: Մյուս կողմից՝ սա կարելի է գնահատել որպես Զինված ուժերում նմանատիպ հանցագործությունները բացառելու լրացուցիչ ներգործության միջոց, որն ինքնին վկայում է նմանատիպ հանցագործություններ կատարած անձանց բանակից մեկուսացված պահելու մոտեցման արդարացվածության ու անհրաժեշտության մասին: 

-Սահմանափակումը վերաբերում է նաև դասալքության համար դատապարտվածներին, զորահավաքից խուսափողներին ևս: Այս դեպքում պարզաբանումը ո՞րն է, ինչո՞ւ է որոշվել նրանց ևս չզորակոչել:

-Ինչպես արդեն նշեցի, սա դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնցով պատիժը կրելուց հետո քաղաքացու կողմից չծառայած մասի ծառայելուց խուսափելու պարագայում առաջանում էր միևնույն հանցագործությունը կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության՝ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները պահպանելու խնդիրը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ զինծառայությունից խուսափելու նպատակով դասալքության համար անձն արդեն դատապարտվել է:

 
 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր