Թալան, որը կատարվում է ամբողջ հանրապետության տարածքում.ինչով են տարբերվում կազինոներից
«Գուդվին-Բետ» բուքմեյքերական գրասենյակների ցանցի սեփականատերերը 2016 թվականին հիմնեցին նոր ընկերություն` «Գուդվին-Կազինո»-ն: Եթե առաջին ընկերությունը գործում է վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայով, ապա երկրորդը` ինտերենետ շահումով խաղերի: Ընդհանուր բաժնետերեր ունեցող այս բիզնեսների սրընթաց զարգացումը Հայաստանում հիմնականում ապահովում են սոցիալապես անապահով խավի` հեշտ հարստանալու երազանքի վերջին դրամները:
Խաղացողների համար այդ երազանքը երբեմն ավարտվել է պարտքերով և վարկերով, մեկ անգամ` ինքնասպանությամբ: ՀՀԿ-ական իշխանության տարիներին եղան բազմաթիվ հրապարակումներ՝ գազալցակայաններում տեղադրված այս ընկերությանը պատկանող խաղային ապարատների մասին, որոնք կազինոներից որևէ բանով չեն տարբերվում, բայց և առավել հասանելի են սոցիալապես անապահով քաղաքացիների համար, քան կազինոները:
Հիմա կարծում ենք ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արգելի այս կազմակերպության նման տիպի գործունեությունը: Սա սովորական թալան է, որը կատարվում է ամբողջ հանրապետության տարածքում:
Ի դեպ, այս մինի կազինոների սեփականատեր ընկերությունը նաև կրիմինալ հետքեր է պարունակում իր մեջ: Ըստ «Հետք» պարբերականի՝ «Գուդվին-Կազինո» ընկերության 35 տոկոսը պատկանում է քրեական հեղինակություններ Արա և Ալիկ Բանդուրյանների հետ փոխկապակցված անձի: