Տեսանյութ.Իրավիճակն ավելի է արվել.«Մատդ չտնգե՛ս», «մատս կտնգեմ»․ ընդհարում՝ ոստիկանների և ցուցարարների միջև          Բերետավորները ստացել են հրահանգ՝հայհոյել են կանանց, տղամարդկանց՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը       Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ    

09 հուլ 2018 12:54

Պատռել է սրտամկանը, կտրել՝ զարկերակը, դանակով ծակել՝ մեջքը․ Գեղամավանում շոկի մեջ են (մանրամասներ)

Պատռել է սրտամկանը, կտրել՝ զարկերակը, դանակով ծակել՝ մեջքը․ Գեղամավանում շոկի մեջ են (մանրամասներ)Գեղարքունիքի մարզում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել։ Երեկ՝ Ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է։ 
Ով էր մահացած Հուսիկ Զաքարյանը ։Մամուլում երեկ լուրեր շրջանառվեցին, թե տուժածը Գեղամավանի անասնապահն է եղել, սակայն մեզ հետ զրույցում համագյուղացիները նշեցին, որ 56-ամյա Զաքարյանը անասնապահությամբ չի զբաղվել, շինարար էր․ «Չէ հա, շինարար էր, շինարարություն էր անում»։ Ենթադրյալ սպանողի անունը գաղտնի չեն պահում
Գեղավանցիները սպանության մասին երեկվանից ահ ու սարսափով են խոսում, շատերը շոկի մեջ են, ասում են՝ իրենց գյուղում առաջին դեպքն է, նման դեպքեր երբեք չեն եղել։ Կասկածյալը  երիտասարդ Ա․ Աբրահամյանն է, որը Զաքարյանի հարևանն է։ Գյուղում նրա մասին այդքան էլ լավ չեն խոսում։ Ասում են, թե խմիչքի սիրահար է։
Ըստ լուրերի՝դեպքից առաջ Զաքարյանն ու Աբրահամյանը թաղման արարողության են մասնակցել։ Զաքարյանի աներոջ թաղման արարողությունն է եղել, որից հետո է տեղի ունեցել սպանությունը։ Աբրահամյանը երեկոյան գնացել է Զաքարյանի տուն, տանից դուրս հանել ու 3 անգամ դանակով հարվածել սրտին, մեկ անգամ էլ՝ մեջքին։ Գյուղի պատերի տակ խոսակցություններ են հյուսվում, թե սպանողը միայնակ չի եղել։ Թե որն է եղել կոնֆլիկտի պատճառը, գեղամավանցիները դժվարանում են նշել, բայց մի բան հստակ արձանագրում են․ «Սպանողը անպետք թուլա էր՝ հարբեցող»։  Գեղամավանի համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանը դեպքից ցնցված է։ Ըստ նրա՝ իրենց գյուղը մարզի ամենահանգիստ, ոչ կրիմինալ գյուղերից է, և նման դեպքը իրենց համար շոկային էր։ Դեպքի մանրամասների մասին խոսել չի ուզում, միայն նշում է, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ գործով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր