ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 հուլ 2018 15:00

ՀՀ և Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններին

ՀՀ և Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններինԱրցախի Հանրապետությունը միշտ էլ եղել է բանակցությունների մեջ։ Այս մասին այսօր նշեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
Իսագուլյանի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն իրավունք չի վերապահում բանակցել Արցախի անունից, շատ կարևոր էր։
Նրա համոզմամբ՝ այն մտահոգությունները, թե այս դիրքորոշումը ուժային կենտրոնները կարող են ճիշտ չհասկանալ, իրականությանը չեն համապատասխանում. «Ես կարծում եմ, որ շատ լավ կհասկանան։ Այդ հայտարարությունը չէր նշանակում, որ ՀՀ վարչապետը մերժում է Ադրբեջանի հետ հանդիպումները: Անհանգստանալու խնդիր չկա, պիտի հավատանք մեր զինված ուժերին: Պետք է վստահ լինենք, որ բացի ամպագոռգոռ հայտարարություններից, ադրբեջանական կողմից լուրջ գործողություններ անհնար են»։
Խոսելով կուտակումների մասին, նա շեշտեց, որ վտանգը միշտ առկա է։ «ՀՀ և Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններին: Նույնիսկ այդ առումով որոշ դիրքային տեղաշարժ արել է նաև հայկական կողմը, դրանք չեն եղել որևէ մեկի տարածքի հաշվին: Չի կարելի ասել, որ ադրբեջանական դիրքերի փոփոխություն նշանակում է, որ անցել են հայկական տարածք և նոր դիրքեր են զբաղեցրել»,–եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր