Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը          Փամբակ գետում վաղ առավոտից շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի16-ի համար    

10 հուլ 2018 16:35

Ո՞վքեր կազատվեն զինվորական ծառայությունից

Ո՞վքեր կազատվեն զինվորական ծառայությունից ՀՀ ազգային ժողով է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված՝ զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին օրենքը:
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպվող ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալԳաբրիել Բալայանը։
Նրա խոսքով՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորմամբ այդ տղաները զորակոչվում են ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կամ ոչ մարտական հերթապահություն իրականացնող մասնագիտությամբ:
«Փոփոխության համաձայն՝ զինապարտության մասին օրենքում պետք է լինի մի դրույթ, ըստ որի նախատեսվում է, որ ընտանիքի կազմում զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող ընտանիքի միակ արու զավակն ազատվի զինծառայությունից»,- նշեց Բալայանը:
Առաջարկ է եղել, որպեսզի այդ տղաներին ընդհանրապես ազատեն զինծառայությունից և ոչ թե տարկետում տան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր