Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 հուլ 2018 16:00

Ֆրանսիական զինատեսակները Ադրբեջանում

Ֆրանսիական զինատեսակները  ԱդրբեջանումԸստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Փարիզը վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, ինչի արդյունքում Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու համար:
Ինչպես հայտնում է AzeriDefence կայքը, արգելքի վերացումից հետո ֆրանսիական ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքների: Ավելին՝ այդ ընկերություններն Ադրբեջանում կայանալիք ADEX-2018 պաշտպանական 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են լայն կազմով: Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-27-ը:
ADEX-2018-ին ներկայացվելու են նաեւ այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ MBDA Systems-ը, CIFAL Group-ը, Naval Group-ը, Airbus Defense-ը, Etienne Lacroix-ը, Nexter Systems-ը, Proengin, Thales-ը եւ այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունից, արձագանքելով լուրին, նշել են, որ եթե այս տեղեկատվությունը ֆրանսիական կողմից հաստատվի, ապա համապատասխան մարմինները այդ հարցով կզբաղվեն: Միեւնույն ժամանակ ՊՆ-ից հայտնում են, որ պետք չէ շատ լուրջ վերաբերել ադրբեջանական կողմի լուրերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր