Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

10 հուլ 2018 17:55

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»

«Գագիկ Ծառուկյան»բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»: Այդ մասին ասվում է խմբի ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն եւ նրանց առողջական կարիքները հոգալուն»,- ասվում է գրառման մեջ։
«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել եւ երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր