Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հուլ 2018 11:10

ՀՔԾ․ Եթե Քոչարյանը չներկայանա առանց հիմնավոր պատճառների, հետախուզում կհայտարարվի

ՀՔԾ․ Եթե Քոչարյանը չներկայանա առանց հիմնավոր պատճառների, հետախուզում կհայտարարվիՀատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե նա չներկայանա առանց հիմնավոր պատճառների, նրա հանդեպ հետախուզում կհայտարարվի։
Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է և նոր ծանուցում է ուղարկել, հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:
«Մարտի 1»-ի գործի շրջանակներում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15.30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։Սողոմոնյանը նաև ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:
Խաչատրյանը հայտարարել է, որ, հաշվի առնելով Քոչարյանի խոսնակի հայտարարությունը, ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության է կանչել հուլիսի 25-ից հետո:
Ըստ Խաչատրյանի, եթե Քոչարյանը կրկին հիմնավոր պատճառներ չներկայացնի ու չներկայանա, ապա ՀՔԾ-ն կդիմի օրենքով սահմանված կարգով նախատեսված գործողությունների, տվյալ պարագայում՝ վկան կա՛մ բերման կենթարկվի, կա՛մ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր