«Հրապարակ». բոլորն անվճար «ազդարարում են». «Դանոսչիկները» և «գործ տվողները» գլուխ են բարձրացրել

Նախատեսվում էր մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչև 2019-ի հունվար, քանի որ շարունակվում են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու և հարթակի ստեղծման ուղղությամբ։
Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» և «գործ տվողները», որոնք առանց որևէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։ ՀՀԿ-ում կատակում են, թե այս պատճառով է, հավանաբար, որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: