Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 հուլ 2018 14:04

Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին

Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասինԾառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին:Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են: «Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:
Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր