ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է          Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին       Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ    

11 հուլ 2018 16:00

ՀՀԿ ո՞ւնի Երևանի քաղաքապետի թեկնածու

ՀՀԿ-ում քննարկում չեն ունեցել՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: Այս մասին հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչը կարող է խոչընդոտել, որ չառաջադրեք, Բաղդասարյանն ասաց.
«Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք կամ չենք առաջադրում, չենք քննարկել»:
Հարցին էլ` իմաստ ունի՞ առաջադրեն, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր