Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուլ 2018 19:48

Օրակարգում Մ. Գրիգորյանին կոչումից զրկելու հարցն է

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Որոշման մեջ ավելի հաստատ լինելու համար նա ֆեյսբուքյան իր էջում հարցում է կազմել՝ պարզելու համար, թե ովքեր են կողմ կամ դեմ այդ գաղափարին:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: 
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:
ԿՈՂՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶՐԿՎԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ»,-գրել է քաղաքապետը:
Ի դեպ, մինչ ժամը 19:30-ը քվեարկողների 97 տոկոսը կողմ է այդ հարցը ավագանու օրակարգում ներառելուն, դեմ է 3 տոկոսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր