Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

11 հուլ 2018 20:57

Խաչատուրովը ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել

Խաչատուրովը ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացելՀավաքական անվտանգության պաշտպանության կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երեւան՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Հայտնի է, որ խոսքը 10-ամյա վաղեմության գործի մասին է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել՝ 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ:
Այդ օրերին Խաչատուրովը եղել է Երեւանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է, որ այդ կարգավիճակով նա առնչություն է ունեցել մարտի 1-յան դեպքերին, զինված գործողություններին: Նշվում է, որ ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հարցեր ունի Խաչատուրովին:
ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատվությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել, Երեւան կժամանի հուլիսի վերջին:
Эхо Москвы-ի դիտարկմամբ, Երեւանում կարծում են, որ Խաչատուրովը ցանկանում է ՀՔԾ ներկայանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո, ով եւս այս գործով ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Նաեւ նշվում է, որ ինչ հանգուցալուծում էլ ստանա Խաչատուրովի հարցաքննությունը, այս փաստն արդեն հարվածի տակ է դնում նրա ու հենց ՀԱՊԿ-ի հեղինակությունը, անգամ եթե վերջինս որպես զինվորական ընդամենը կատարել է հրամանը: Ըստ թերթի՝ Խաչատուրովի պաշտոնավարումն ընդամենը ժամանակի հարց է:
Միաժամանակ, Эхо Москвы-ն նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, վարչապետը նաեւ հրավեր է ստացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, իսկ պաշտոնական Մոսկվան դեռ որեւէ մեկնաբանություն չի ներկայացրել ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր