Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

12 հուլ 2018 13:53

Հայկ Սարգսյանը փորձել է փախչել Ֆրանսիա ,բայց չի հասցրել. տեսանյութ

Հայկ Սարգսյանը փորձել է փախչել Ֆրանսիա ,բայց չի հասցրել. տեսանյութՍերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը, փորձել է փախնել Հայաստանից, բայց չի հասցրել։ Ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահները Հայկ Սարգսյանին հայտնաբերել են հուլիսի 4-ին, «Զվարթնոց» օդանավակայանում և բերման ենթարկել։

Ըստ ոստիկանության` Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և մեկնել Ֆրանսիա։
Ի դեպ, Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին հաղորդագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել էր հենց այս գործողությունից անմիջապես հետո` հուլիսի 4-ին, թեև նյութերի նախապատրաստումը սկսվել էր օրեր առաջ` հունիսի 29-ից։
Բանն այն է, որ, ինչպես արդեն հայտնել ենք, Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007թ.–ին կատարած հանցագործության համար։ 11 տարի առաջ կարճված գործը վերաբացվել էր տուժողի` Դավիթ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը նա տվել էր հունիսի 29-ին։
Հիշեցնենք` 2007 թ–ի ապրիլի 1-ին երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցն ու հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։
Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։
Ի դեպ, ոստիկանությունը նաև հայտնում է, որ Արթուր Ղևոնդյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Գործի վերաբացվելուց հետո 35-ամյա Ղևոնդյանը վերադարձել է Հայաստան և հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանություն` ցուցմունք տալու։


Հիշեցնենք, հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ Հայկ Սարգսյանը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր