Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 հուլ 2018 14:28

Ալիևը վախեցած է,որ իր երկրում էլ կսկսի այն, ինչ սկսեց Հայաստանում

Ալիևը վախեցած է,որ իր երկրում էլ կսկսի այն, ինչ սկսեց ՀայաստանումԼատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն: «Ակնկալում ենք նաև ԵՄ աջակցությունն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու մեր երկիրը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շփման գծում շարունակում է իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան»:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին:
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր