Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

12 հուլ 2018 15:15

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարիՌուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է՝ հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը:Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով:
Rusarminfo.ru կայքի փոխանցմամբ, Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր