Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 հուլ 2018 16:37

Սամվել Նիկոյանը մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի դեպքերի համար

Պատգամավոր Սամվել Նիկոյանը հրապարակավ իր հարցերն ուղղել է առաջին և երկրորդ նախագահներին կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու նախագահներին չի հրավիրել պարզաբանումներ տալու:
«Առաջին նախագահին ուղղված իմ հարցը եղել է հետևյալը, որ երբ բարկացած, վրդովված, վիրավորված ժողովուրդն եղել է արդեն Մյասնիկյանի հրապարակում և անհրաժեշտ էր մեկը, որպեսզի ղեկավարեր նրան, դուք ասել էիք, որ էլ ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի և միակ մարդն էիք, որ կարող էիք գալ և հանգստացնել նրանց, բա դուք չգիտեի՞ք, թե իշխանություններն այդ պարագայում ինչ են անում, ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցիք, եթե այդ ժամանակ կար ընդդիմության մի մասի և ոստիկանության հետ, որ հավաքը տեղափոխեն մեկ այլ վայր: Արդյոք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ», -ասաց Սամվել Նիկոյանը:
Սամվել Նիկոյանը հավելեց, որ ինքը միշտ դիմել է ընդդիմությանը, որ գան և մասնակցեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք բոյկոտել են և չեն մասնակցել:
«Ես ասում էի, որ նրանք անմիջապես ականատես են եղել և շատ-շատ կարող են օգնել աշխատանքներին, սակայն եթե նրանք դա չեն անում, ապա քաղաքական նպատակներ ունեն»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր