Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի տանիքում          Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

13 հուլ 2018 10:18

«Իրատես». «ԿԳԲ-ի ուղեղային չիպը» լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու համար

«Իրատես». «ԿԳԲ-ի ուղեղային չիպը»  լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու Ծառուկյանի  անվտանգությունն ապահովելու համար«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։
Գործարարների համար այս ծանր փուլում, երբ ամեն «անկյունում» նրանց են սպասում «մասկաներով մարդիկ», նա ոչ միայն խորհուրդ է տալու՝ ինչ անել, ինչպես անել եւ ումով անել, այլեւ լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու` անհրաժեշտ դիմակայության ֆոն ապահովելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր