Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

13 հուլ 2018 20:47

Տարոն Մարգարյանն ասել է ՝ սպասել

 Hraparak.am գրում է. 
Մեր տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը իր հրաժեշտի հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակիցներին, թաղապետերին հրահանգել է աշխատանքից ազատման դիմումներ չգրել, սպասել: Թեեւ դիմում գրելու պատրաստակամություն են հայտնել ոչ միայն թաղապետերը, այլեւ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, սակայն Մարգարյանը հրահանգել է՝ նման բան չանել, աշխատանքը կոլապսի կենթարկվի:

Այժմ Երեւանի ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ներսում խմորումներ են, ինչ անել՝ ավագանու արտահերթ նիստում թեկնածու առաջադրել, թե տապալել նիստը եւ գնալ արտահերթ ընտրությունների: Հետաքրքիր է նաեւ, որ Մարգարյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից, սակայն դեռ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:

Ի դեպ, այս ընթացքում տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ ՀՀԿ ավագանու խմբակցությունն ավելի միասնական է, քան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը, որից առնետավազք եղավ անմիջապես իշխանափոխությունից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր