«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 հուլ 2018 15:40

Ժառանգությունն իր ակտիվ մասնակցությունը կունենա առաջիկա գործընթացներին. Տեսանյութ

Ժառանգությունն իր ակտիվ մասնակցությունը կունենա առաջիկա գործընթացներին. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով երկրում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին ասաց, որ   սա հայկական ոգու թռիչքն է, որը բոլորն ապրում են վերջին ամիսներին. «Ողջունում եմ նոր կառավարությանը, ժառանգությունն այսօր ոչ կառավարությունում է և ոչ էլ ընդդիմություն։ Ժամանակավոր անցման շրջանում ենք։ 
 
Ժառանգությունը հանդես եկել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկներով, դա ընտրական շեմի իջեցման առաջարկն է։ Իսկ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված Ժառանգությունը որեւէ որոշում դեռ չի կայացրել, թե ինչ ձեւաչափով կմասնակցի. «Մենք կողմ ենք կուսակցական դրոշների վայր դրմանը  եւ միասնական ցուցակի առաջարկ եմ արել։ Ժառանգությունն իր ակտիվ մասնակցությունը կունենա առաջիկա գործընթացներին։ Պարոն Փաշինյանի որոշելիքն է՝ մեզ հետ համագործակցել, միանալ։ Կարծում եմ, որ սա նաեւ մեր հաղթանակն է։ Պատրաստ ենք զորակցել այս կառավարությանը, այն ուժերը որոնք մասնակից են եղել այս հաղթանակին, արժի, որ միասին հանդես գան ընտրություններին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
 
Ժառանգությունը կմասնակցի նաեւ Երեւանի ՏԻմ ընտրություններին։ «Հեղափոխական միասնական ցուցակով հանդես գալու նպատակ ունենք։ Մենք դեռ չենք քննարկել մասնակցության հարցը, դեռ թեկնածու չունենք։ Լավ թեկնածուներ կան, իհարկե, ցանկություն կա մասնացել»։
 
ԱԱԾ վերջին գործողությունները, պարոն Հովհաննիսյանը ուշացած գնահատեց։ «Սա համակարգային հարց է, եւ այստեղ պետք է համակարգային լուծում տալ, պետք է ամբողջական քաղաքականություն լինի եւ այս կառավարության միակ գործառույթը դա չպետք է լինի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր