Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո          Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին       Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր    

14 հուլ 2018 13:17

Թբիլիսիում իր տան մոտ դաժան կերպով սպանել են 22-ամյա հայ երիտասարդին.տեսանյութ

Թբիլիսիում իր տան մոտ դաժան կերպով սպանել են 22-ամյա հայ երիտասարդին.տեսանյութՎրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես չի անդրադարձել հարցին, չնայած այն հանգամանքին, որ կա տեսաձայնագրություն։ Բացի այդ, ՆԳՆ-ն դեռ չի հայտնում՝ կա՞ն կասկածյալներ, թե՞ ոչ։

Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Թբիլիսիի իր տան մոտ դաժան կերպով սպանվել է 22-ամյա Գևորգ Սարգսյանը: Այս մասին հայտնում է rustavi 2 հեռուստաընկերությունը։
Սպանությունը կարավել է 15 հոգուց բաղկացած խմբի կողմից․ երիտասարդը դանակի 22 հարված է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին։
Գևորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու մեքենայով մի խումբ մարդիկ մոտենում Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։
Դեպքի առիթով դեռևս ձերբակալվածներ չկան։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր