Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

14 հուլ 2018 14:10

Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա.Քառօրյայի տղաները պահանջում են

Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա.Քառօրյայի տղաները պահանջում են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ը տարածել է հայտարարություն որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք,որ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ֊ն 17.07.2018թ.-ին, առավոտյան ժամը 11։00-ին կազմակերպելու է հանրահավաք Ազատության հրապարակում`պահանջով, որ քառօրյա պատերազմի մասնակիցներին, թեկուզ երկու տարի անց, ցուցաբերվի արդարացի վերաբերմունք և պատերազմին մասնակցելու փաստը նշվի զինգրքույկներում։ Բոլոր այն տղաները, որոնց զինգրքույկներում նշված չէ այս փաստը՝ կարող են միանալ մեր հավաքին և պահանջել արդարացի ազնիվ լուծում։ Սիրով կսպասենք բոլորին, մեր սիրելի հայրենակիցներ։ Ժամանակն է եկել, որ այս հարցը վերջնականապես իր արդարացի լուծումը ստանա» ։

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր