Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

14 հուլ 2018 16:00

Թեստ. ինչու չեք սիրահարվում

Թեստ. ինչու չեք սիրահարվում
Պարզ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչու չեք սիրահարվում: Պատասխանեք մի հարցի՝ ինչ եք տեսնում լուսանկարում:
Աղվես: Միայնակ մարդ եք: Աղվեսները գերադասում են միայնություն: Նրանք հույսը դնում են իրենց բնազդի և ինտելեկտի վրա: Նրանք զգում են, որ ապրելու համար այլ մարդու կարիք չունեն:
Խնդիրն այն է, որ հարաբերություններ կառուցելիս ձեզ համար դժվար է բաց թողնել միայնությունը, ինչը երբեմն չեք էլ գիտակցում: Դուք կարողացել եք բարձրացնել ձեր ինքնագնահատականը, վստահ մարդ եք, բայց ձեզ համար դժվար է ընդհանուր եզրեր գտնել մարդկանց հետ: Ոչ միշտ եք կարողանում ստեղծել սեփական անձնական տարածությունը: Ձեզ համար հարաբերությունները չեն կարող վանդակ լինել. կարիք ունեք ժամանակի, որը պետք է նվիրեք միայն ինքներդ ձեզ:
Ձեզ առողջ հարաբերություններ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան ինչ-որ բան կիսել զուգընկերոջ հետ, բայց նաև պետք է հնարավորություն ունենաք միայնակ մնալ սեփական մտքերի հետ:
Նապաստակ: Դժվարությամբ եք արտահայտում ձեր կապվածությունը: Հնարավոր է՝ հեշտությամբ եք սիրահարվում: Բաց սիրտ ունենալն ու սեփական զգացմունքների հետ ներդաշնակ լինելն օգնում են ձեզ, բայց նաև խանգարում: Հավատում եք, որ կարելի է ապրել սիրո օգնությամբ: Քանի դեռ սերը կա, կարող եք առաջ շարժվել:
Այո՛, սերը ձեզ ուժ է տալիս, բայց եթե միակ հենասյունը սերն է, մեծ է հավականությունը, որ ձեր սիրտը կկոտրեն: Պետք է ավելի ուժեղ լինել, ավելի շատ վստահել ինքներդ ձեզ,  ձեր ծրագրերին, հասկանալ, որ սերը կյանքի մի մասն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր