Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է       Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը    

14 հուլ 2018 16:50

Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը

Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ) ստեղծված լարված իրավիճակի պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

ՊՆ հայտարարույան համաձայն՝ նախարարի հանձնարարականը հաջորդել է Գյանջայում ստեղծված լարված իրավիճակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր