Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը          Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ       Տեսանյութ․ Նշվեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ    

14 հուլ 2018 18:53

Առվի մեջ հայտնաբերվել է երեխայի դի

Առվի մեջ հայտնաբերվել է երեխայի դիՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ:
Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:
Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է 2016թ. ծնված երեխայի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով:
Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նշված վնասվածքներից բացի, առկա են եղել նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մանկահասակ երեխայի մահը հնարավոր է վրա է հասել բռնության հետևանքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր