Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

14 հուլ 2018 20:40

Ինքնաթիռում ճնշման անկման հետևանքով 33 ուղևոր է հոսպիտալացվել

Ինքնաթիռում ճնշման անկման հետևանքով 33 ուղևոր է հոսպիտալացվելԳերմանական Ryanair ավիաընկերության ինքնաթիռներից մեկում ճնշման անկման հետևանքով կտրուկ վատացել է ուղևորների ինքնազգացողությունը, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 33 մարդ: 
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ուղևորների ականջները սկսել են արնահոսել, նրանց մոտ գլխացավ ու սրտխառնոց է առաջացել:
Հայտնի է, որ ստեղծված իրավիճակում Դուբլինից խորվաթական Զադար քաղաք ուղևորվող օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայի օդանավակայաններից մեկում:
Նշվում է, որ օդանավում եղել է 189 մարդ: Ուղևորներից մեկի պատմելով՝ ինքը լսել է պայթյունի կամաց ձայն, ինչից հետո ինքնաթիռը սկսել է իջնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր