Հուլիսի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հուլ 2018 12:56

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է, կա տուժած

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է, կա տուժածՀուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը և թուլացած օդորակիչները (2 հատ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր