Գասպարյանը տեղյա՞կ եղել է թմրանյութի բիզնեսից
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1531719155_11-68.jpg)
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը Արամի փողոցի բնակարաններից մեկում թաքցրել էր մեծ քանակությամբ թմրանյութ և զենքեր:
Այս պատմության մեջ առանցքային է Արշակ Հակոբյանի հանգամանքը, եթե իրականում նա զբաղվել է թմրանյութերի բիզնեսով: Ի տարբերություն Նարեկ Սարգսյանի` Արշակ Հակոբյանը եղել է պետական պաշտոն զբաղեցնող անձ: Նա իր մասով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը և լինելով ոստիկանության բարձրաստիճան սպա, ինչպես նաև ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ անձն ու թիկնազորի պետը՝ մեծ հարվածի տակ է դնում Հայաստանի հեղինակությունը:
Պարզ է, որ եթե իրականում Արշակ Հակոբյանը զբաղվել է թմրանույթերի բիզնեսով, ապա դրա մասին տեղյակ է եղել նաև Վլադիմիր Գասպարյանը ու եթե հաստատվի այս վարկածը, ապա կստացվի, որ Հայաստանում թմրանյութերի բիզնեսով զբաղվել է հենց ոստիկանությունը: Ու խնդիրը միայն այս երկու անձիք չեն, խնդիրը այն համակարգն է, որի ղեկավարն է եղել Վլադիմիր Գասպարյանը:
Իհարկե այս պահին դեռ ապացուցված չէ Արշակ Հակոբյանի մասնակցությունը թմրանյութերի բիզնեսին, սակայն դատելով նրա կարողությունից, կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ նա կարող է կապ ունենալ ոչ օրինական որևէ բիզնեսի հետ: Հակառակ դեպքում ինչպես պատկերացնել ոստիկանության գնդապետի, որը վարում է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար արժեցող մեքենա, կամ ինչպես հասկանալ բոլոր այն բիզնեսները, որ կապվում են Արշակ Հակոբյանի և նրա ընտանքի անդամների անվան հետ:
Ամեն դեպքում, Վովա Գասպարյանը պետք է պատասխանի իրավապահների հարցերին, որպեսզի պարզ դառնա, թե նա որքանով է մասնակից եղել իր թիկնազորի պետի կողմից հնարավոր իրականացված ապօրինություններին:
Աղբյուր՝ politik.am