Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 հուլ 2018 13:53

Արդեն հոգնեցրին. Բավական է անծրագիր մարդկանց իշխանության մեջ նշանակումներ անեք

Արդեն հոգնեցրին. Բավական է անծրագիր մարդկանց իշխանության մեջ նշանակումներ անեքՍտյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր ոնց չասես՝ թիթեռ է նկարում…
Նախ բժշկական ծառայությունները մատչելի դարձրեք, նոր վեհ բաներից խոսեք… Ես այս պահին առվազն երկու օնկո հիվանդ գիտեմ, որոնց մեկ ամիս առաջ հաշմանդամության կարգից զրկեցին ու այժմ նրանք չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ KT ու այլ հետազոտություններ անցնել, որովհետև այդքան փող չունեն… Ես հիվանդ գիտեմ, ում ծնողը արդեն չգիտի, թե ինչպես է ամսական նրա համար 30.000-ի դեղ առնելու, երբ նրա թոշակը 16.000 դրամ է…
Ու որքան շատ մարդ գիտի, թե որակյալ ու մատչելի բուժսպասարկման ծառայությունների կարոտ ինչքան մարդ կա մեր երկրում… Էս պոպուլիզմը թարգեք, մենք մեր ծխելը ինքնակամ կթարգենք, այնպես չէ, որ դրանով հիացած ենք, կամ համարում ենք որ առողջական, ֆինանսական առումներով մեր ընտանիքներին ձեռնտու է: Արդեն հոգնեցրին: Բավական է անծրագիր մարդկանց իշխանության մեջ նշանակումներ անեք: Մինչև հիմա առողջապահական ոլորտի որևէ լուրջ ծրագիր չի ներկայացրել /և ոչ միայն ինքը/, թե բա՝ ծխելը թարգելու եք…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր