Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

17 հուլ 2018 19:05

Դա շուկայական տերմին է. Վիոլետ Գրիգորյանը չհամաձայնեց Լիլիթ Մակունցի մշակույթի ոլորտում մրցակցության վերաբերյալ դիտարկմանը

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարևորում է մշակութային գործիչների համար մրցակցային եւ թափանցիկ դաշտի ապահովումը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկմանը։
«Երկու ամիսների ընթացքում համոզվել ենք, որ մրցակցային և թափանցիկ դաշտն է խնդիրը, որ այսօր մշակութային գործիչների պակաս կա։ Որպես մշակույթի նախարար կարևոր եմ համարում խնդիրների քննարկումն ու որոշումների, լուծումների փնտրտուքը։ Արվեստագետներից էլ ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում»,-նշեց նախարարը։
Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը հակադարձեց՝ «մրցակցային» բառը պետք է բացառել մշակույթի ու արվեստի ոլորտում. «Պետությունը պետք է տեսլական ունենա մշակույթի և արվեստի զարգացման համար։ Արվեստի ու մշակույթի գործիչները չեն ասում՝ փող տվեք։ Շատ նորմալ կընդունենք, եթե Մշակույթի նախարարությունն ասի՝ հիմա ի վիճակի չեմ փող տալ, բայց փող չտալը չներկայացնի իբրև գաղափարախոսություն, քաղաքականություն, իբրև ճիշտ ձև»։
Նա հավելեց՝ մշակույթի ոլորտում մրցակցություն չկա, դա շուկայական տերմին է։
Բանաստեղծը շարունակեց՝ ի՞նչ է բարձրագույն արժեքը, պետք է հասկանալ, բոլոր բառերը հարցադրման կարիք ունեն․ «Հնչեց բարձրագույն արժեք, դա մկների ժողովի պես զանգ կախելն է։ Ի՞նչ է բարձրագույն արժեքը, ո՞վ է որոշում, հենց այս պահին ենք որոշո՞ւմ, թե՞ 10 տարի հետո»,-նկատեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր