«ՀԺ»․ Ռուսական զորավարժանք՝ առանց նախազգուշացման․զինված զորք տեսնելով՝ մարդիկ խուճապի են մատնվել և փախել տներից
Երեկ ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել:
Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ: Ռուսական կողմը ներողություն է խնդրել, համայնքապետը, սակայն, ՀԺ-ին ասել է, որ պատասխան է պահանջելու ռազմաբազայի ղեկավարությունից:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում