Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հուլ 2018 11:39

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութՀայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարկել է մեկրոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով:
«Ողջույններ բոլորին նոր երկրից: Շատերը, հավանաբար, չգիտեն Հայաստանի մասին: Այստեղ անցկացված իմ առաջին օրվանից ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով, նրանք ինչ-որ բան տարբեր կերպ են անում… հատկապես, երբ խոսքը վերաբերում է ջրին»,-գրել է բլոգերը:


Բլոգերը հուլիսի 14-ին իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանելու վերաբերյալ և  նշել, որ նպատակ ունի տեսանյութ նկարահանել և կոչ է արել քաղաքացիերին հավաքվել Կասկադում և մասնակցել նկարահանումներին:
Nas Daily բլոգերը ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր:
Հայտնի բլոգերը Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: Առաջիկայում ևս կհրավիրվեն ճանաչված բլոգերներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր