ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

18 հուլ 2018 13:43

Դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում

Դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը ՀայաստանումՀայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին:
«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից», — լրագրողների հետ զրույցում ասել է Ռ.Միլսը:

Նրա խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»:
«ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամու՞տ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննություննեևրը, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին», — նշել է ԱՄՆ դեսպանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր