Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

18 հուլ 2018 16:52

Տեսանյութ. Սամվել Բալասանյանը չմասնակցեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու քվեարկությանը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «սովորական» է վերաբերվում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու փաստին։
«Լևոն Բարսեղյանը նախագիծը բերեց «Գալա» խմբակցությամբ, ներկայացրեց, մտավ օրակարգ, օրակարգով զրկեցին։ Ես չմասնակցեցի էդ քվեարկությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բալասանյանը։
Հարցին՝ ձեր սրտով չէ՞ր դա, քաղաքապետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես էսպիսի տպավորություն ունեմ՝ էսօրվա դրությամբ, եթե կա օրենք, որ կարող են զրկել, թող զրկեն, հիմա ի՞նչ ասեմ»։
Նա նշեց, որ դեմ է քվեարկել ԱԱԾ նախկին պետ, հանգուցյալ Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն։
Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ ավագանու որոշմամբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա եղբայր, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը։ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու առաջարկը 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր