Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

18 հուլ 2018 18:30

Տղամարդը 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երեւանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։
Դեպքը տեղի է ունեցել Երեւանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, կասկածյալի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է, 39 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է։
Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր