Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին          Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք       Բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnրը պայմանագրային զինծառայող է    

19 հուլ 2018 17:41

Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին Հրապարակ-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, որ որեւիցե մեկը չի միջամտում։ Անտեղի շահարկումների տեղիք չենք տալիս»։
Պաշտպանի խոսքով՝ Բաբայանը իր դիրքորոշումը չի փոխել․ «Էդուարդ Բաբայանը ինչ-որ ասել ա, մի անգամ ա ասում, վերջնական ա ասում, որեւէ միջադեպի մասնակցություն չի ունեցել ոչ ինքը, ոչ էլ պարոն Ծառուկյանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր