ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

19 հուլ 2018 17:57

ԱՄՆ դեսպանի վերջնագիրը Հայաստանի կառավարությանը

«Լիդիան Արմենիայի» ընկերության գործունեության հետ կապված խնդիրը բավական լուրջ երանգներ է ստանում: Մի քանի շաբաթ է  հարյուրավոր բնապահպաններ փակել են ընկերության կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարը և ընկերության աշխատանքները պարալիզացվել են: Բնապահպանները և հանքի շրջակա բնակավայրերի բնակիչները հայտարարում են, որ այդ հանքի շահագործումը անդառնալի վնասներ կհասցնի բնությանը և այդ տարածքում ապրելը կդառնա վտանգավոր: «Լիդիան Արմենիայի» ընկերությունը պնդում է հակառակը և հայտարարում է, որ իրենց կողմից ձեռնարկվել են բոլոր քայլերը, որպեսզի հանքի շահագործումը լինի անվտանգ:
Ամուլսարի խնդրով մտահոգ է նաև ՀՀ կառավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ է եղել Ջերմուկ քաղաքում և տեսել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել, լսել է հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների տեսակետը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր իրավիճակում: Այս պահին չկա մի այնպիսի որոշում, որը կբավարարի երկու կողմին էլ: Ջերմուկում տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետը խնդրի կապակցությամբ ասել էր. «Եթե մենք հիմա գտնվեինք գործընթացի նախնական փուլում, իմ կարծիքը կլիներ ուղղակի քաղաքական որոշում` պետք չէ Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ,  բայց մենք դե յուրե ունենք իրավիճակ, երբ հանքի շահագործման համար աշխատանքների 80 տոկոսն արդեն արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք, և ցանկացած որոշում պետք է կայացված լինի փաստերի հիման վրա»:
«Լիդիան Արմենիայի»-ն միջազգային խոշոր կազմակերպություն է և կառավարությունը չի կարող որոշում կայացնել ու հանգիստ կասեցնել նրա գործունեությունը Հայաստանում: Ընկերության գործունեության հարկադրաբար դադարեցման դեպքում Հայաստան որևէ խոշոր միջազգային ներդրող չի գա: Փաշինյանը չի կարող անտեսել նաև բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդներին: Նրանք էլ ապագայի համար են պայքարում և չեն ցանկանում ապրել մի միջավայրում, որտեղ մարդու առաջողության համար մեծ վտանգներ կան:
«Լիդիան Արմենիա» ընկերության խնդիրն արդեն իսկ դուրս է եկել Հայաստանի սահմաններից և հիմա ստեղծվել է վտանգավոր իրավիճակ՝ Հայաստանի տնտեսության համար: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն է երեկ խոսել խնդրի մասին և անուղղակի կերպով վերջնագիր  ներկայացրել կառավարությանը: Խոսելով Հայաստան եկող հնարավոր ներդրումների մասին, ԱՄՆ դեսպանը հայտարարել է. «Ներդրողները հետեւում են «Լիդիան Արմենիայի» շուրջ տեղի ունեցող գործընթացների ընթացքին: Կառավարության հանձնառությունները, գործողությունները ինձ վստահություն են ներշնչում, եւ ես ապագա ամերիկյան ներդրումների մասով վստահ եմ»։
ԱՄՆ դեսպանը հասկացնում է ՀՀ կառավարությանը, որ եթե ներդրումներ եք ուզում, ապա լուծեք  «Լիդիան Արմենիայի»-ի խնդիրը, իսկ եթե չկա այդքան կամք այն լուծելու, ապա դեռ վաղ է խոսել մեծ ներդրումների մասին:
Աղբյուր՝ politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր