Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ    

19 հուլ 2018 20:53

Ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ բացահայտելով, թե ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից:

Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք՝ կառուցված նեոդասական ոճով, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ:

Թեև օդանավն արտաքուստ սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց ճոխ է ու շքեղ:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար:

Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն (թևերի բացվածքով): Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:

Օդանավը կառուցվել է Վորոնեժում գտնվող ավիաշինական գործարանում և ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ այն պակաս տեսանելի է ռադարների համար:
Բացի այդ, դրանում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա կառավարել երկրի զինված ուժերը:

Հատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ  նախապատրաստվում են, ու մինչ վերջին պահը հայտնի չէ, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու: Երբ Պուտինն ի վերջո որոշում է՝ ո՛ր ինքնաթիռով է մեկնելու, մյուս երեքը հետևում են նրան:
 
Հայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր