Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 հուլ 2018 11:46

Նոր օղակ բացահայտումների շղթայում.Իրավիճակը լրջանում է

Նոր օղակ բացահայտումների շղթայում.Իրավիճակը լրջանում էՇմայսի հորեղբայրը՝ Միհրան Մովսիսյանը, դիմել է գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կարլոս Պետրոսյանին մեղադրելով հոկտեմբերի 27-ի գործի քննության տապալման մեջ: Հայցն ուսումնասիրելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Պետք է ենթադրել, որ որոշ ժամանակ անց այս գործով հետաքրքիր մանրամասներ ի հայտ կգան:
Հայաստանում մի շարք գործերով անհամբեր դատական գործընթացների են սպասում, որում ներգրավված են օդիոզ դեմքեր: Բանն անգամ անձերը չեն, այլ այն, որ այս բոլոր գործերը վերաբերում են հիմքին, որի վրա կառուցվել է Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը:

Առանցքայինը հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի գործերն են: Միհրան Մովսիսյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է հոկտեմբերի 27-ը կոծկելու մեջ: Ռոբերտ Քոչարյանն էլ հարցաքննության է կանչվել մարտի 1-ի գործով: Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արդեն մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանքով: Այս երկու գործերի արդյունքում երկու նախկին նախագահները կարող են մեղադրյալ դառնալ իշխանության ուզուրպացիայի փորձի համար: Եթե մեղադրանքները հաստատվեն, կստացվի, որ վերջին 20 տարիներին իշխանությունը Հայաստանում լեգիտիմ չի եղել:
Մեկ այլ առանցքային քննություն է ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աշոտ Արսենյանի գործը, ով, ըստ Մալիշկայի գյուղապետի ցուցմունքի, իրեն 13 միլիոն դրամ է փոխանցել ձայներ գնելու համար: Այս գործը կարող է նախադեպ ու հիմք դառնալ ՀՀԿ եւ այլ կուսակցությունների պատգամավորների լեգիտիմությունը պարզելու համար: Այս գործը շատ կարեւոր է իշխանության ձեւավորման արատավոր համակարգը բացահայտելու համար, որը կառուցվել է կաշառքի վրա:
Կարեւոր է լինելու նաեւ Մանվել Գրիգորյանի դատը, ով ռազմաֆեոդալական օլիգարխիայի անկյունաքարն է: Արդեն պարզվել է, որ ռազմական ֆեոդալները կարողություն են դիզել բանակի ու զինվորների առողջության, անցակետերի ու պահածոների հաշվին:
Հերթական առանցքային գործը վերաբերում է Տարոն Մարգարյանին: ԱԱԾ տնօրենն ասել է, որ շուտով հնարավոր է հայտարարվի աղմկոտ գործերի մասին, որոնք վերաբերում են անօրինական հարստացմանը: Չնայած նա ասել է, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցաքննության են կանչելու Երեւան հիմնադրամի գործով, սակայն Երեւանի նախկին քաղաքապետի՝ նախկին վարչապետի որդու հարստացումը կարող է ժառանգական օլիգարխացման բացահայտման նախադեպ լինել:
«Երեխաների» գործը դրանով չի ավարտվում, որովհետեւ Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին սկսել են թմրաբարոն անվանել: Մամուլում գրում են, որ նա համակարգել է Հայաստանում թմրանյութերի շրջանառությունը՝ «տանիք» լինելով մանր առեւրականների եւ միջազգային տրանզիտի համար:

Մեկ այլ կարեւոր գործ կապված է Ալիկ Սարգսյանի հետ: Արարատի նախկին մարզպետը խոստովանել է, որ Ալիկ Սարգսյանին կաշառք է տվել, որ իր բարեկամին աշխատանքի տեղավորի:
Այս գործերով դատական նիստերը դեռ չեն սկսվել, բայց արդեն քննության փուլում երեւում է նախկին համակարգի ողջ կեղտն ու գարշահոտը:
Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր