Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

20 հուլ 2018 12:13

Չարաշահումներ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում». գործը ոստիկանությունում է

Չարաշահումներ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում». գործը ոստիկանությունում է«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն:
«Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ. ՀԿ-ի գրանցման հասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ»,-նշել է նախարարը, հավելելով, որ բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:

«Նյութերը ուղարկվել են ոստիկանություն հետագա ընթացք տալու համար։ Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում»,-նշված է Թորոսյանի հայտարարության մեջ։


Նախարարը հետգրությամբ գրել է նաև, որ սա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր