ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

20 հուլ 2018 13:57

ՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին

ՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին«Մեր առաջ դրված է Հայաստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացման խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար և այո՛, երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ և երբ ասում ենք կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքար՝ մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ, նախ՝ ապահովել տնտեսական հավասար դաշտ, գանձել պետությանն ու ժողովրդին հասանելիք գումարները և ավելացնել պետական եկամուտները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ երբ կարող են բարձրանալ թոշակները, Փաշինյանն ասաց, որ այժմ կառավարությունն աշխատում է 2019 թվականի բյուջեի վրա, վարում է քննարկումներ:

Վարչապետը նշեց՝ այս օրերին ամեն օր կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվում. «Գումարներ են գեներացվում, հետևաբար, պետք է որոշակի փուլում դրանք ամփոփվեն, որպեսզի պետական պարտքը չավելացնենք, որի չափը հասել է ամենավերին սանդղակին»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ այս փուլի ամենակարևոր ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը. «Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ երկրում կոռուպցիսն կարող է լինել մեր բոլորի ամենավառ երևակայությունից անդին: Սա իրողություն է, որը պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ այդ ծավալներով սկսում է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և բախվել նույնիսկ այն մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են հեղափոխությանը»,- հայտարարեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր