Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

20 հուլ 2018 14:33

Նախիջևանում տեղի է ունենում մի այնպիսի ակտիվություն, այդ թվում՝ ռազմական, որը մինչ այդ չկար

Նախիջևանում տեղի է ունենում մի այնպիսի ակտիվություն, այդ թվում՝ ռազմական, որը մինչ այդ չկարԱյսօր լրագրողների հետ զրույցում  արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով  ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որ եթե Ադրբեջանը համաձայնի բանակցել Արցախի հետ, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն խոչընդոտի:
Ըստ նրա՝ նրանք չեն կարող ստիպել Ադրբեջանին փոխել դիրքորոշումը: «Եթե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվում Ղարաբաղի մասնակցությանը, ապա կարծում եմ, որ բանակցություններից դուրս գալը ճիշտ չէ, պրագմատիկ պետք է լինել ու շարունակել բանակցել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությանը, ապա արևելագետը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են ռազմական գործողությունների հնարավորության վտանգը, անցկացնում են զորավարժություններ, զինված ստորաբաժանումներ են տեղաշարժվում, թուրքական բարձրաստիճան զինվորականներ են այցելում, խորհրդատվություններ են անցկացվում:
«Փաստ է, որ ներկայումս Նախիջևանում տեղի է ունենում մի այնպիսի ակտիվություն, այդ թվում՝ ռազմական, որը մինչ այդ չկար: Ադրբեջանն ու Թուրքիան ի՞նչ նպատակ ունեն ակտիվացնելով դա: Կարծում եմ, որ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ լծակ ստանալու Հայաստանի վրա բանակցություններում ճնշում գործադրելու համար: Սա է Ադրբեջանի նպատակը: Իսկ Թուրքիայի նպատակը հետևյալն է. երբ ծանոթանում ես թուրքական մամուլին, նրանք գրում են, որ իրենց համար Նախիջևանը Հարավային Կովկասում ռազմական ներկայացվածություն ապահովելու համար է, մյուս կողմից դա հնարավորություն է Թուրքիայի համար մոտեցնել սահմանները թուրքալեզու ժողովրդի հետ»,- նակտեց  Սաֆրաստյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր