Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

21 հուլ 2018 10:35

«Ժամանակ». Լևոն Սարգսյանի մասնակցությամբ գործված հանցագործությունները փակելու համար հարյուր հազարավոր դոլարներ են վատնում.մեխանիզմ չկա

«Ժամանակ». Լևոն Սարգսյանի մասնակցությամբ գործված հանցագործությունները փակելու համար հարյուր հազարավոր դոլարներ են վատնում.մեխանիզմ չկա«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ում և միջազգային տարբեր դատարաններում շարունակվում են Հայաստանի նախկին իշխանությունների, իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների հետ կապված գանգատների քննությունները, որտեղ Հայաստանի ներկայիս կառավարությունը, փաստորեն, հանդես է գալիս այդ գանգատների պաշտպանությամբ։

Ընդ որում՝ այդ գործերից ոմանցով անցնում են մարդիկ, որոնք ներկայումս գտնվում են հետախուզման մեջ։ Մասնավորապես՝ այս պահին Միջազգային դատարաններից մեկում մոտ մեկ տարի է շարունակվում է քննվել մի գործ, որը վերաբերում է օտարերկրյա պետության քաղաքացի մեր հայրենակցին և նրա հայաստանյան ընկերությունը դիտավորությամբ սնանկացրած Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին։
Հեղափոխությունից հետո կառավարությունը Արդարադատության նախարարությունում բարձր պաշտոններ պահպանած նախկին իշխանության մնացորդների խորհրդով հարկատու ՀՀ քաղաքացիներիս հաշվին հարյուր հազարավոր դոլարների հասնող գումարներ է վատնում փաստաբանական ծախսերի համար, որպեսզի պաշտպանի այդ գործով Լևոն Սարգսյանի ուղղակի մասնակցությամբ գործված հանցագործությունները։
Եվ հիմա այդ գանգատների բավարարման դեպքում Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարներ վճարել տուժող կողմերին, և չկա մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի այդ գումարները պահանջել հենց մեղավորներից։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր