Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

21 հուլ 2018 11:10

Միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին հենց այսպես էլ մեկ րոպեում կարելի է ծնկի բերել

Միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին հենց այսպես էլ  մեկ րոպեում կարելի է ծնկի բերելԱդրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո…Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում…Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ…Հատկանշական է,որ ամենաշատ անջատումներն,ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում…
Ըստ վերջին տեղեկությունների,հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի,Նիզամիի,Սաբունչիի,Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են…
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է,որ վթարը կապ չունի ընկերության հետ…Ըստ վերջինսիս,էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ,որը շուտով կվերացվի…
Հետաքրքիր է ստացվում…Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով ,որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ,քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր,բացահայտեց,որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը…Իսկ հիմա էլ պարզվում է,որ դա այդպես չէ…Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում,որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են…
Հ.Գ.Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են,որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեի կարելի է ծնկի բերել՝տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար…

 Գագիկ Համբարյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր