Փորձված մեթոդ. Լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվի՝չվնասելով խողովակները

Բաղադրիչներ
200 գրամ խմորի փխրեցուցիչ,
200 գրամ աղ,
150 մլ․ քացախ, ջուր։
Պատրաստումը և օգտագործումը
Խառնեք աղը և փխրեցուցիչը։ Զգուշորեն լցրեք խառնուրդը լվացարանի անցքի մեջ ։ Մի փոքր տաքացրեք քացախը և այն նույնպես լցրեք հոսքի համար պատասխանատու անցքի մեջ։ Տեղի կունենա սովորական քիմիական ռեակցիա և միջոցը կսկսի փրփրել։ Հետո լցրեք տաք ջուր, որպեսզի այդպիսով լվաք խողովակները։ Այժմ ջուրն այլևս ոչ մի խոչընդոտի չի հանդիպի, քանի որ խցանված անցքն այլևս բացված է։ Միջոցն իսկապես շատ պարզ է։ Այս բաղադրիչները շատ լավ անկացնում են ցանկացած կեղտի կուտակում՝ ընդհանրապես չվնասելով խողովակները։