Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

21 հուլ 2018 13:19

Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհ

Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհShamshyan.com-ի տեղեկացմամբ ՝այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՍA 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 87.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ավտոմեքենայի առաջնամասով բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Տոհմատուն» կոչվող չշահագործվող հացատան քարե պարսպին։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատի մարզի Դեղձուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Բաբայանն ու Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մարտիորսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ալեքսանյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, մահացած Գ. Բաբայանն աշխատում էր ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր